Ռուսաստանը կարող է ոչնչացնել ուկրաինական բանակը 30 րոպեում․ Ժիրինովսկի

Ռուսաստանը կարող է ոչնչացնել ուկրաինական բանակը 30 րոպեում․ Ժիրինովսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կանխագուշակել է, որ Ռուսաստանը կարող է 30 րոպեում ոչնչացնել ուկրաինական բանակը, եթե վերջինս ներխուժի Դոնբաս։ Այս մասին նա հայտարարել է «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում։

Նրա կարծիքով, ուկրաինական զորքերի հարձակումից 5 րոպե անց Ռուսաստանը կարող է այնպիսի հարված տալ, որ այնտեղ ոչինչ չմնա․ «Այսինքն ավարտել պատերազմը Ուկրաինայի դեմ 30 րոպեում, այնպիսի զենքով, որը միջուկային չէ, բայց գերհզոր է»։

«Այդ զենքի մի քանի համազարկը կարող են ոչնչացնել բանակն ու ռազմական տեխնիկան Ուկրաինայի ցանկացած կետում»,-եզրափակել է Ժիրինովսկին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում