Սուտ են խոսում, բանակը չեն վերականգնում. սահմանին այսօր մարդիկ են կորում, բայց ոչ ոքի հետաքրքիր չէ

Սուտ են խոսում, բանակը չեն վերականգնում. սահմանին այսօր մարդիկ են կորում, բայց ոչ ոքի հետաքրքիր չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: Սուտ են խոսում, բանակը չեն վերականգնում. սահմանին այսօր մարդիկ են կորում, բայց ոչ ոքի հետաքրքիր չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ բանակն այլևս առաջնահերթություն չէ, պետության գաղափարախոսությունը փոխվել է, այդ է պատճառը, թե ինչու հայոց բանակի 30-ամյակն այդքան անշուք և աննկատ անցավ։

Աբրահամյանի խոսքով, ինքը ոչ մի էական քայլ չի տեսնում բանակի վերականգնման ուղղությամբ, ավելին՝ չի հասկանում իշխանության մոտեցումն ու մեթոդաբանությունը։ Այս առումով նա խիստ քննադատության ենթարկեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և հատկապես նրա աջակցությամբ հանդես եկած ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։

Աբրահամյանի կարծիքով, Մովսես Հակոբյանն ազնիվ չէ Սուրեն Պապիկյանի մասին իր գնահատականներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում