Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կավելանա 100 հազարով

Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կավելանա 100 հազարով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի թվաքանակը 100 հազարով ավելացնելու հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։

Հրամանը ստորագրվել է Գերագույն Ռադայում նախագահի ելույթի ժամանակ, ուր նա եկել էր նստաշրջանի բացմանը։ Ուկրաինայի զունված ուժերի թվաքականը 3 տարում կավելանա 100 հազարով, կստեղծվեն 20 հատ նոր բրիգադներ։

Զելենսկին հայտարարել է, որ կբարձրացնեն զինծառայողների աշխատավարձերն ու կապահովեն բնակարանով։

Բացի այդ, նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների ծառայության ժամկետը։

«Սա պրոֆեսիոնալ բանակին անցնելու մեկնարկ է, և ոչ թե այն պատճառով, որ շուտով պատերազմ կսկսվի, այլ որպեսզի հետագայում հասնենք խաղաղության»,-ասել է Զելենսկին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում