Թուրքիան մարզում է ադրբեջանական բանակի նորաստեղծ «komando» ստորաբաժանումներին

Թուրքիան մարզում է ադրբեջանական բանակի նորաստեղծ «komando» ստորաբաժանումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները:

Ի դեպ, «Komadno» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո:

Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաև թուրքական բանակում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում