Ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե Հայաստանը որոշի մասնակցել Անթալիայի գագաթնաժողովին. Միրզոյան
02/02/2022 13:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: Ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Մասնակցության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս որոշում չունի, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է՝ որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ եթե այն նույնիսկ շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի», – ասաց Արարատ Միրզոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում