Ուկրաինան ականանետներից գնդակոծել է Դոնբասի տարածքը

Ուկրաինան ականանետներից գնդակոծել է Դոնբասի տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնբասի ժողովրդական հանրապետության տարածքը: Այս մասին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ-ի ներկայացուցիչը:

«Ժամը 05:45-ից մինչև 10-28-ն Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծություններ են գրանցվել Կոմինտերնովո և Օկտյաբր բնակավայրերի ուղղությամբ: Արձակվել է 82 միլիմետր տրամաչափի հինգ ական»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում