ՌԴ-ն ու Չինաստանն ԱՄՆ-ին կոչ են անում դադարեցնել համաշխարհային լարվածություն հրահրելը

ՌԴ-ն ու Չինաստանն ԱՄՆ-ին կոչ են անում դադարեցնել համաշխարհային լարվածություն հրահրելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Ռուսաստանն ու Չինաստանը միացյալ հայտարարություն են ընդունել, որով կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել համաշխարհային մասշտաբների հասնող էսկալացիան և հրաժարվել Եվրոպայում ու Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հեռու և միջին տարածության հեռահարության հրթիռներ տեղադրելու մտադրությունից։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Հայտարարությունում հիշատակված է նաև ռազմա-բիոլոգիական ոլորտում ԱՄՆ-ի կողմից իրականացվող փորձարկումների մասին։ Երկու երկրների առաջնորդները գտնում են, որ հարձակողական հրթիռների վերաբերյալ միջազգային պայմանագրերի խախտումը բացասաբար է ազդում համաշխարհային անվտանգության վրա։

Միաժամանակ ՌԴ-ն ու Չինաստանն ԱՄՆ-ին հորդորել են արագացնել քիմիական զենքերի պայմանագրերով նախատեսված ոչնչացման գործընթացը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում