Մահացել է Արթուր Գրիգորյանը

Մահացել է Արթուր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Արտիստի մահվան պատճառը կոկորդի քաղցկեղն էր։

Կոմպոզիտորը 64 տարեկան էր:

ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում