Լուկաշենկոն պատմել է, թե ինչու է ինքնաձիգով հայտնվել Մինսկի կենտրոնում․ տեսանյութ

Լուկաշենկոն պատմել է, թե ինչու է ինքնաձիգով հայտնվել Մինսկի կենտրոնում․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում բացատրել է, թե ինչո՞ւ է 2020 թվականի ամռանը բողոքի ակցիաների ժամանակ ինքնաձիգով հայտնվել Մինսկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։

Լուկաշենկոյի խոսքերով, ընդդիմությունը կեղծ լուր էր տարածել, իբր ինքը երեխաների հետ միասին փախել է երկրից։ «Ես էլ հագա զրահաբաճկոնը, վերցրեցի ինքնաձիգը և դուրս եկա»,- պատմել է նա

Լուկաշենկոն պնդում է, որ այդ պահին ոչ ոք չէր վախենում, իսկ իրավապահ մարմինները կատարում էին իր բոլոր հրամանները։ «Բայց ես պետք է նրանց ցույց տայի, որ ոչ մի տեղ չեմ փախել, ես այստեղ եմ, երեխաներս նույնպես։ Նստեցի ուղղաթիռ և մի քանի րոպե հետո արդեն Մինսկի կենտրոնում էի։ Ինքնաձիգն ինձ հետ էր»,-հայտնել է Բելոռուսի նախագահը։

Նա նշել է, որ նման իրավիճակներում նախագահական նստավայրը «ցանկացած տականքի» նպատակն է։ «Նրանք նախատեսել էին հարձակվել նստավայրի վրա։ Ես առաջնորդվել եմ այն մոտեցմամբ, որ դա հնարավոր է։ Եթե նրանք գրոհ էին Անկախության Պալատը, դա մեծ ռիսկ կլիներ, և նրանք գիտեին, որ դա սահմանն է»,-ասել է Լուկաշենկոն։

Նա նաև նշել է, որ այդ ժամանակ փորձեր եղան մեծ քանակությամբ զենք բերել Ուկրաինայից, սակայն բոլորը հաջողվեց առգրավել։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում