ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ-ն պատրաստ է լինել պայքարի կազմակերպիչն ու առաջամարտիկը. Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, Times․am: Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ես Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից հայտարարում եմ` Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը` առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության, Դաշնակցությունը պատրաստ է նաև լինել պայքարի կազմակերպիչն ու առաջամարտիկը, պատրաստ է նաև լինել տարբեր ուժերին հաղթանակի դրոշի տակ համախմբողն ու միավորողը։
Սիրելի՛ հայրենակիցներ
Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն, համախմբում։
Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի։
Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է,
Սյունիքը չի՛ զիջվելու,
Արցախը վերականգնվելու՛ է,
Հայաստանը չի՛ թուրքացվելու,
Եվ ինչպես Ցեղասպանության զոհ բանաստեղծն է ասել՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում