Զախարովան համեմատել է ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT-ին տված հարցազրույցում խոսել է ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի տարբերության մասին։ Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական կազմակերպություն է, որը հիմնված է «ռազմական ռազմավարության» վրա, գրում է Tert.am-ը։
«Հավաքական անվտանգության պայմանագիրը ենթադրում է հավաքական պաշտպանություն։ ՆԱՏՕ-ի համար սահմաններ չկան, նրանք չեն գծել իրենց ազդեցության գոտին բացառապես սեփական սահմաններով»,- պարզաբանել է Զախարովան։
Մասնավորապես, նրա խոսքով, դրա էությունը կարելի է տեսնել Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններում։
«Լիբիան ոչ մեկի վրա չի հարձակվել, Լիբիան ապրում էր իր կյանքով։ Երբ ՆԱՏՕ-ի ուժերը… հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի… կատարեցին իրենց գործողությունը՝ ագրեսիա ինքնիշխան պետության դեմ, դրանից հետո իրավիճակը Լիբիայում սկսեց սպառնալ ամբողջ աշխարհին»,- նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն ունի հստակ կանոնադրություն, պարտականությունների և գործառույթների հստակ բաշխում, և կազմակերպությունում ոչ մեկի մտքով չի անցել որևէ գործողություն իրականացնել պայմանագրի անդամ երկրներից դուրս։
Նաև ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ՆԱՏՕ-ում չկան հավաքական մտքեր, այլ միայն մեկ պետության գերակայություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում