Աֆրիկացի բարձրաստիճան հյուրերը՝ Մոսկվայի հայկական եկեղեցում․ տեսանյութ

Աֆրիկացի բարձրաստիճան հյուրերը՝ Մոսկվայի հայկական եկեղեցում․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, Times․am: Ռուսաստանում Աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի:

Հյուրերին հայկական հարկի տակ էր հրավիրել ռուսաստանահայ հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված «Կրոնների, դավանանքների միջև միջկրոնական հարաբերությունների համաշխարհային» շաբաթվա շրջանակում:

Հայկական եկեղեցում էին Ռուսաստանում հավատարմագրված Եմենի, Սոմալիի, Կամերունի դեսպանատների բարձրաստիճան ներկայացուցիչներն, ինչպես նաև Աֆրիկայի միացյալ կրոնների դեսպանը, Աֆրիկյան համայնքների միության նախագահն և Ռուսաստանում Բանինի համայնքի ղեկավարը և Էֆիոպական միության նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում