Ուկրաինան Դոնբասի շրջանում տեղակայել է С-300 զենիթահրթիռային համալիրներ

Ուկրաինան Դոնբասի շրջանում տեղակայել է С-300 զենիթահրթիռային համալիրներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Հարձակում սկսելու համար Կիևը Դոնբասում տեղակայել է С-300 զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության միլիցիայի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը։

Նրա խոսքերով, զենիթահրթիռային դիվիզիոնը տեղափոխվել է Օդեսայի շրջանից և տեղակայված է Կիևի վերահսկողության տակ գտնվող Կրամատորսկ օդանավակայանում, միացյալ ուժերի հրամանատարական կետի պաշտպանության համար։

Ավելի վաղ Բասուրինը հայտնել էր, որ ուկրաինական բանակը Դոնբասում շփման գծից 30 կիլոմետր հեռավորությամբ տեղակայել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Նա ենթադրել է, որ ռազմական գործողություններ սկսելուց առաջ, Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է ԴԺՀ-ին հասցնել մասսայական կրակային հարվածներ, որոնց թիրախը կլինեն քաղաքացիական կարևոր օբյեկտները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում