Օդեսան ռուսական զորքերի համար կարող է դառնալ թիրախ

Օդեսան ռուսական զորքերի համար կարող է դառնալ թիրախ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում Օդեսան Ռուսաստանի համար կարող է դառնալ կարևորագույն թիրախներից մեկը։ Այս մասին գրում է Financial Times թերթը։

Հրատարակչությունը հիշեցրել է, որ 2014 թվականին Օդեսայում, որտեղ ապրում են մեծ թվով էթնիկ ռուսներ, հասարակության մեջ տեղի ունեցավ բաժանում, ինչը փոխակերպվեց բռնությունների։ Մայիսի 2-ին, պրոֆմիության տան հրդեհի ժամանակ, որը բռնկվել էր ուկրաինական ազգայնականների ու անտիմայդանի ներկայացուցիչների բախման հետևանքով, զոհվեց 42 մարդ։

Օդեսայի բնակիչներն անհանգստանում են, որ իրենց քաղաքը ռուսական զորքերի համար կդառնա թիրախ, իսկ քաղաքի բնակչության մի հատվածը կողջունի ռուսական զորքերի մուտքը։

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքերով, Օդեսան որոշիչ նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր երազում են վերականգնել Ռուսական կայսրությունը։ Նրա համոզմամբ, քաղաքը կարող է սրել ռուսների երևակայությունը։ «Ահա թե ինչու, վտանգը, որին մենք այստեղ բախվում ենք, այդքան մեծ է»,-ասել է Գոնչարենկոն։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում