Կիևը ևս 90 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից

Կիևը ևս 90 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան ԱՄՆ-ից ստացվել է ռազմական օգնության հերթական խմբաքանակը:

«Այսօր ևս 90 տոննա ամերիկյան զինամթերք է ստացվել ուկրաինական բանակի համար։ ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր կշիռը այս պահին գերազանցել է 1 300 տոննան»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում