ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ
11/02/2022 19:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոկը:
Նշվում է, որ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում