Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Փետրվարի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Փետրվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Մայրաքաղաքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում