Մեծ Բրիտանիան դեսպանատան աշխատակիցներին դուրս է բերում Կիևից
11/02/2022 23:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Մեծ Բրիտանիան դեսպանատան աշխատակիցներին դուրս է բերում Կիևից։ Անհրաժեշտության դեպքում նա չի կարողանա հյուպատոսական օգնություն ցուցաբերել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս նաև ձեռնպահ մնալ ցանկացած այցից Ուկրաինա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում