Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` մեղադրելով հայերին անմարդկային վերաբերմունքի մեջ․ քաղաքագետ

Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` մեղադրելով հայերին անմարդկային վերաբերմունքի մեջ․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկու օր առաջ հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքներում մասայական հուղարկավորության վայրեր են գտել։ «Խոսք չի գնում հազարավոր մարմինների մասին», բայց որոշ թվով մարդկանց մասունքներ են հայտնաբերվել։ Ընդ որում, թշնամի կողմը չի հստակեցնում՝ արդյոք հայ, թե՞ ադրբեջանցիների «եղբայրական գերեզմաններ» են հայտնաբերվել։ Ավելի ճիշտ՝ այս հարցում Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` հիմնականում մեղադրելով հայկական կողմին անմարդկային վերաբերմունքի մեջ։

Այս հարցը իրականում շատ կարևոր է։ Եթե գտնվածը ադրբեջանցիների մարմիններ են, ապա մեղքն իրենց վիզը։ Այդ մասայական հուղարկավորությունների ժամկետներն ու մոտավոր վայրերը վաղուց են հայտնի։ Ում հետաքրքիր է, կարող եք այստեղ ծանոթանալ։

Բայց, եթե թշնամին նաև հայ զինծառայողների մասունքներ է գտել, որի մասին ակնարկում է Բայրամովը, ապա մենք պարտավոր մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե երբ և ինչ պայմաններում են մեր տղաների մարմինները հայտնվել այդ վիճակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում