Անհայտ անձինք ներխուժել են Polotik.am կայքի խմբագրություն, սպառնացել են խմբագրին

Անհայտ անձինք ներխուժել են Polotik.am կայքի խմբագրություն, սպառնացել են խմբագրին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: Polotik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են եւ սպառնացել:

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաեւ զանգահարել է ինձ եւ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում