Իսպանիան իր քաղաքացիներին կոչ է անում լքել Ուկրաինան

Իսպանիան իր քաղաքացիներին կոչ է անում լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: Իսպանիան կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ կապված այդ երկրում անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը, խորհուրդ է տրվում չայցելել Ուկրաինա: Այս պահին այնտեղ գտնվող իսպանացիներին խորհուրդ է տրվում լրջորեն մտածել Ուկրաինան լքելու մասին՝ օգտվելով հասանելի կոմերցիոն միջոցներից, քանի դեռ ներկայիս պայմանները չեն փոխվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում