Բայդենը նշել է օրը՝ երբ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա

Բայդենը նշել է օրը՝ երբ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ Բայդենը փետրվարի 16-ը նշել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու օր։ Այս մասին գրում է Politico-ն։

Վաշինգտոնն իր դաշնակիցներին զգուշացրել է, որ հարձակումից առաջ կլինեն հրթիռային հուժկու հարվածներ։

Սակայն, ինչպես գրում է հրատարակչությունը, եվրոպացիները նախազգուշացմանը մոտեցել են կասկածամտորեն։ ԵՄ ներկայացուցիչները հասկացնել են տվել, որ այլ կերպ են մեկնաբանում հետախուզության տվյալները և «հրաժարվում են գնել» հարձակման մասին լուրը։

Այնուամենայնիվ, բանակցություններից հետո մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան։ Հարավային Կորեան արգելել է իր քաղաքացիներին այցելել այդ երկիր, իսկ Բրիտանիան սկսել է դիվանագիտական կորպուսի էվակուացիան։

Բայդենի հայտարարության հետ գրեթե միաժամանակ Bloomberg-ում հայտնվեց նյութ, որտեղ հարձակման օր նշված էր փետրվարի 15-ը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում