Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհը չի կարող մնալ առանց հետեւանքների. Անգելա Մերկել

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ նա, ով կանգնած Է Սիրիայում ենթադրյալ քիմիական զենքի կիրառման հետեւում, պետք Է պատժվի: Կառավարության ղեկավարի դիրքորոշման մասին օգոստոսի 26-ին հայտարարել Է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Շատ մեծ հավանականությամբ խոսքը թունավոր նյութերի կիրառմամբ գրոհի մասին Է,-ասել Է Զայբերտը:-Այն չի կարող մնալ առանց հետեւանքների»: Այդուհանդերձ, ԳՖՀ-ի կառավարությունը ձգտում Է, որքանով դա հնարավոր Է, Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնել, ընդգծել Է նա:

Զայբերտը նաեւ հայտնել Է, որ Անգելա Մերկելը Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը օգոստոսի 25-ին քննարկել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում