Իսրայելը պատրաստվում է տարհանել իր քաղաքացիներին Ուկրաինայից
12/02/2022 22:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: Իսրայելի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Ուկրաինան, կապված էսկալացիայի վտանգի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Լարվածության ու էսկալացիայի վտանգի հետ կապված, կոչ ենք անում Իսրայելի բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, անհապաղ լքել երկիրը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իսրայելի ԱԳՆ-ն պատրաստվում է իր քաղաքացիների տարհանմանը և բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ, չվերթների ավելացման համար։
Բացի քաղաքացիներից, Իսրայելը պլանավորում է Ուկրաինայից տարհանել նաև դիվանագետների ընտանիքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում