ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է Ուկրաինայից դուրս բերել 160 ռազմական հրահանգիչներին

ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է Ուկրաինայից դուրս բերել 160 ռազմական հրահանգիչներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Ուկրաինայից ժամանակավորապես դուրս բերել ամերիկացի 160 զինվորական հրահանգիչներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախարար Օսթինը հրամայել է ժամանակավորապես տեղափոխել Ֆլորիդայի ազգային գվարդիայի 160 զինծառայողներին, որոնք նոյեմբերի վերջից տեղակայված են Ուկրաինայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում