Թուրքիան Արևմուտքին կոչ է անում հայտարարություններում զգույշ լինել

Թուրքիան Արևմուտքին կոչ է անում հայտարարություններում զգույշ լինել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ հայտարարություններում Արևմուտքը պետք է զգույշ լինի։ Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Եթե Ռուսաստանը փորձի ներխուժել Ուկրաինա, դա նույնպես ճիշտ չի լինի, եթե ոչ՝ ապա Արևմուտքն իր հայտարարություններում պետք է զգույշ լինի, քանի որ դրանք Ուկրաինայում խուճապ են առաջացնում»,-ասել է Չավուշօղլուն և հավելել, որ Թուրքիան ճգնաժամի դիվանագիտական լուծման կողմնակից է։

Նրա խոսքերով, Անկարան հատուկ ծառայություններից և դաշնակիցներից հավաքում է հետախուզական տվյալները, որպեսզի պատրաստ լինի ցանկացած իրավիճակին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում