«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թ. օրենքը լավագույններից է աշխարհում․ Թաթոյան
14/02/2022 10:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, Times․am: Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այդ հարցում կարևոր դեր ունեն կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում