Հայ-վրացական սահմանին նոր երկրաշարժ է գրանցվել

Հայ-վրացական սահմանին նոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, Times․am: Փետրվարի 14-ին՝ ժամը 18:13-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում