ԱՄՆ-ը պահպանում է ռազմական ներկայությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ը պահպանում է ռազմական ներկայությունը Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, Times․am: Այս պահին փոքր թվով ամերիկացի զինվորականներ մնում են Ուկրաինայում՝ ելնելով ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը պահպանելու շահերից։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Ուկրաինայում դեռևս կա փոքր ռազմական ներկայություն՝ կապված մեր դիվանագիտական ներկայության հետ»,- ասել է նա:

Քիրբին չի հստակեցրել, թե ինչ ուժերի մասին է խոսքը։ Նա հավելել է, որ Ֆլորիդայի ազգային գվարդիայի մարտիկները, որոնք հանդես էին գալիս որպես ուկրաինական զորքերի հրահանգիչներ, դուրս են բերվել երկրից, ինչպես նախապես հայտարարվել էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում