Արցախում հակառակորդի կրակահերթից զինծառայող է վիրավորվել
15/02/2022 20:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, Times․am: Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում