Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հերթական փուլը չեղյալ Է հայտարարվել

Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հերթական փուլը չեղյալ Է հայտարարվել օգոստոսի 26-ին փախստականների Կալանդիա ճամբարում տեղի ունեցած բախումների պատճառով, որոնց հետեւանքով իսրայելացի զինվորներն սպանել են երեք պաղեստինցիների: Եվս 14 արաբներ վերքեր են ստացել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Հուլիսի վերջին վերսկսված հաշտության գործընթացի շրջանակներում երկկողմ բանակցությունների չորրորդ փուլը պետք Է տեղի ունենար Հորդանանի Արեւմտյան ափի Երիքոն քաղաքում, նշում են պաղեստինյան աղբյուրները:

Պաղեստինյան ՎԱՖԱ լրատվական գործակալության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումը Կալանդիա Էր ժամանել ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող մի պաղեստինցու ձերբակալելու համար, բայց հանդիպել Է տեղի բնակիչների դիմադրությանը:

Իսրայելացի զինծառայողներն անկարգությունները ճնշելու համար կիրառել են մարտական փամփուշտներ եւ արցունքաբեր գազով նռնակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում