Դոնբասի վրա հարձակումը կհանգեցնի Ուկրաինայի փլուզմանը

Դոնբասի վրա հարձակումը կհանգեցնի Ուկրաինայի փլուզմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, Times․am: Լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա ինքնասպանություն կլինի Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել հանրապետություններին և իր այն քաղաքացիներին, որոնք գտնվում են այդ տարածքներում։ Այս մասին Лентой.ру-ի հետ զրույցում ասել է ՌԴ ֆեդերատիվ խորհրդի սենատոր Սերգեյ Ցեկովը, հավելելով, որ դա կավարտվի Կիևի համար նոր տարածքների կորստով։

Այս պահին սենատորը Ուկրաինայի կողմից լայնամասշտաբ հարձակման նշաններ չի տեսնում, բայց նա վստահ է, որ նման դեպքում, Ռուսաստանը կկանգնի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների կողքին։

«Ուժային ճանապարհով Դոնբասի խնդիրը լուծել հնարավոր չէ։ Նման դեպքում Ուկրաինան կստանա ուժեղ հակահարված և արդյունքում կկորցնի իր տարածքների զգալի մասը։ Ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն ողջ երկրի փլուզմանը»,-եզրափակել է Ցելովը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում