Բակո Սահակյանը ծանոթացել է «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի բարեկարգման աշխատանքների ընթացքին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվությա գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է ազգային նշանակություն ունեցող օբյե կտների պահպանման անհրաժեշտությունը’ նշելով, որ հուշարձանի բարեկարգ ու հարմարավետ տարածքը ժամանցի լավ վայր կհանդիսանա ինչպես մեր բնակչության, այնպես էլ Ստեփանակերտ ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Նախագահ Սահակյանը նաեւ համապատասխան հանձնարարականներ է տվել բարեկարգման աշխատանքների եզրափակիչ փուլը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու ուղղությամբ’ պահպանելով նշված ժամկետներն ու բարձր որակը:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում