«Արցախը Հայաստանն է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է». ակցիա՝ ադրբեջանական թիմի հետ ֆուտբոլային խաղի ժամանակ
18/02/2022 13:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում «Օլիմպիկ»-«Քարաբաղ» ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայերն ակցիա են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք «ՀՅԴ նոր սերունդ» ֆեյսբուքյան էջից:
Խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, որոնք տրիբունաներում պարզել են հայկական դրոշները և պաստառներ՝ «Արցախը Հայաստանն է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա» գրություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում