Դոնբասում ուկրաինական կողմն ունի զոհեր
19/02/2022 23:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, Times․am: Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։
«Գնդակոծության հետևանքով երկու ուկրաինացի զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։ Չորս զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում