Կիևը սկսում է իրականացնել Դոնբաս ներխուժելու մտադրությունը

Կիևը սկսում է իրականացնել Դոնբաս ներխուժելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Կիևը սկսում է իրականացնել Դոնբաս ներխուժելու մտադրությունը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնում է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ 

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, Ուկրաինան ներխուժումը սկսում է իրականացնել Լուգանսկի և Մարիուպոլյան ուղղություններով։

Ավելի վաղ, ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Մարիուպոլյան ուղղությամբ իրավիճակը կտրուկ սրվել է, մարտերն ընթանում են Ռուսաստանի հետ սահմանին։ Նրա խոսքերով, ուկրաինական ուժերը Կոմինտերնովո շրջանում հարձակվել են ժողովրդական ոստիկանության դիրքերի վրա։

Հանրապետությունում ռազմական իրավիճակը նա անվանել է կրիտիկական։ Պուշիլինի խոսքերով, Ուկրաինայի ԶՈւ-ն մասսայական հրետակոծության է ենթարկում բնակավայրերը, արդեն արձակվել է ավելի քան 1700 արկ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում