Պուտինը Ուկրաինան անվանել է ռուսական պատմության անբաժանելի մաս

Պուտինը Ուկրաինան անվանել է ռուսական պատմության անբաժանելի մաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձի ժամանակ Ուկրաինան անվանել է ոչ թե պարզապես հարևան երկիր, այլ ռուսական պատմության մաս։

«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Ուկրաինան մեզ համար պարզապես հարևան երկիր չէ, նա մեր պատմության, մշակույթի, հոգևոր արժեքների անբաժանելի մասն է։ Նրանք մեր ընկերներն են, մտերիմները, որոնց մեջ կան ոչ միայն գործընկերներ, նախկին համածառայակիցներ, այլև ազգականներ, կապված ընտանեկան կապերով»,-նշել է ՌԴ նախագահը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում