Սիրիայում քիմիական հերթական գրոհից հետո բանակի ավելի քան 100 զինվոր է հոսպիտալացվել

Սիրիական բանակի ավելի քան 100 զինվոր անցած շաբաթվա վերջում Դամասկոսի հիվանդանոցներ է տեղափոխվել: Ենթադրվում է, որ նրանց դեմ ընդդիմադիրների կողմից քիմիական զենք է կիրառվել Դումա քաղաքում տեղի ունեցած մարտերի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով <<Interfax>>-ը, այս մասին տեղեկացրել է «Սուրբ Պողոս առաքյալ» բարեգործական հիմնադրամի նախագահ Վալենտինա Լանցեւան: «Օգոստոսի 22-ին Դումա քաղաքում զինյալների եւ սիրիական բանակի զինվորների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում, Դամասկոսի տարբեր հիվանդանոցներ քիմիական նյութերով թունավորման ախտանշաններով տեղափոխվել են բանակի զինվորներ: Ենթադրաբար, մարտերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները նր անց դեմ քիմիական զենք են օգտագործել»,- ասել է նա՝ մեջբերելով Դամասկոսի թիվ 601 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Յուսեֆ Հադդադի խոսքերը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ երկու օր անց՝ օգոստոսի 24-ին Դամասկոսի թիվ 601 եւ «Քիշրիմ» հիվանդանոցներ են տեղափոխվել սիրիական բանակի եւս 100 զինվորներ: Նախնական տվյալներով’բանակայինները ընդդիմադիրների կողմից քիմիական զենքի կիրառմամբ հարձակման են ենթարկվել Դամասկոսին մոտ գտնվող Ջոբար քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում