Լուկաշենկոն կոչով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանն ու ժողովրդին

Լուկաշենկոն կոչով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանն ու ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը և ուկրաինացի ժողովրդին՝ կոչ անելով այնպես անել, որ բոլոր սլավոնացիներն ապրեն խաղաղությամբ և համաձայնությամբ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Բոլորդ էլ հիշում եք իմ դիրքորոշումը՝ մենք միշտ խաղաղություն ենք առաջարկել: Եվ այս լարված ժամանակաշրջանում ուզում եմ ևս մեկ անգամ դիմել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի ղեկավարությանը, եթե նրանք դեռ չեն հատել կարմիր գիծը. եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ և համաձայնությամբ», -ասել է Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում