25 դաշնակցական ոստիկանության բաժնում վանկարկել են «Նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»․ քրգործ է հարուցվել

25 դաշնակցական ոստիկանության բաժնում վանկարկել են «Նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»․ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հենց նոր քննչական բաժնից դուրս եկա դեռ երեկ երեկոյան ոստիկանների կողմից Հանրապետության Հրապարակից բերման ենթարկված 25 քաղաքացիներից վերջինի հետ։

Ըստ քրեական գործ հարուցելու մասին որոշման՝ հիշյալ 25 անձինք կատարել են խուլիգանություն, մասնավորապես՝ ոստիկանության բաժնում շուրջ 5 րոպե բղավել են, այդ ընթացքում հնչեցնելով՝ «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք» արտահայտությունները։

Սա է մեր իրականությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում