Ուկրաինան իր քաղաքացիներին կոչ է անում շտապ լքել Ռուսաստանը

Ուկրաինան իր քաղաքացիներին կոչ է անում շտապ լքել Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: Ուկրաինան իր քաղաքացիներին կոչ է անում շտապ լքել Ռուսաստանը։ Այս մասին ասված է Ուկրաինայի ԱԳ պաշտոնական կայքում։

«Կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիայի հետ, ինչը կարող է էականորեն սահմանափակել Ռուսաստանի տարածքում հյուպատոսական օգնությունը, արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել դեպի Ռուսաստանի Դաշնություն ցանկացած ուղևորությունից, իսկ նրանց, ովքեր գտնվում են ՌԴ-ում, կոչ է արվում անհապաղ լքել այդ երկրի տարածքը»,-ասվում է կայքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում