Արտակ Դավթյանը քիչ անց պաշտոնանկ կարվի
23/02/2022 18:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: 168.am-ի տեղեկություններով, առաջիկա մեկ ժամվա ընթացքում Գլխավոր շտաբի պետ (ԳՇ) Արտակ Դավթյանն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանը քիչ հետո Պաշտպանության նախարարություն է գնալու:
Արտակ Դավթյանին ԳՇ պաշտոնում փոխարինողների շարքում քննարկվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի թեկնածությունը: Նա այն գեներալներից է, որը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում