Ուկրաինան շփման գծում տեղակայել է «Սմերչ», «Ուրագան» և «Գրադ» համակարգեր

Ուկրաինան շփման գծում տեղակայել է «Սմերչ», «Ուրագան» և «Գրադ» համակարգեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Ուկրաինան շփման գծում տեղակայել է «Սմերչ», «Ուրագան» և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Նրա խոսքերով, համակարգերի տեղակայումը շփման գծում ֆիքսվում է հետախուզության կողմից։

«Մենք չենք կարող բացառել, որ այդ համակարգերը չեն օգտագործվի հանրապետության դեմ»,-ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում