Բելառուսը նույնպես հարձակվել է Ուկրաինայի վրա. սահմանապահ ծառայություն
24/02/2022 09:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից։ Պաշտոնական Մինսկն այս պահին չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն։ Գերճշգրիտ հարվածներ են հասցվում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին Կիևում, Օդեսսայում, Խարկովում և այլուր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում