438 ուկրաինացի զինվորական մարդասիրական միջանցք են խնդրել ու տեղափոխվել ՌԴ տարածք

438 ուկրաինացի զինվորական մարդասիրական միջանցք են խնդրել ու տեղափոխվել ՌԴ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Ուկրաինայի Զինված ուժերի 438 զինծառայող մարդասիրական միջանցք են խնդրել ռուսական բանակից ու տեղափոխվել Ռոստովի շրջան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։

Ըստ ԱԴԾ տվյալների, Ռուսաստանի և Ուկրաինայի ողջ սահմանին ոչ մի սահմանապահ չկա, բոլորը լքել են իրենց ծառայության վայրերն ու դիմել փախուստի։

Այս պահին ծանր մարտեր են ընթանում Խարկովի և Խերսոնի ուղղությամբ, երկու կողմերից էլ կան կորուստներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում