Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել ռուսական քաղաքացիական նավերին

Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել ռուսական քաղաքացիական նավերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան երկու հրթիռային հարձակում է իրականացրել Ազովի ծովում ռուսական քաղաքացիական նավերի վրա։ ԱԴԾ-ի տվյալներով՝ կան վիրավորներ, հաղորդում է Ռիա Նովոստին.

«Ժամը 11-ին ռուսական քաղաքացիական երկու բեռնատար նավերը Մարիուպոլից ենթարկվել են հրթիռային հարձակման՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Նավերից մեկը վնասվել է, նավում հրդեհ է բռնկվել, անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է։ Հրդեհը ավելի ուշ մարվել է։ Վիրավորներին տարհանելու համար ուղարկվել են նավակներ»,-ասվում է Ռուսաստանի ԱԴԾ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում