Թուրքիան մերժում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում․ Էրդողան
24/02/2022 17:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Անկարայում ավարտվել է Անվտանգության խորհրդի նիստը, որից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիան չի ընդունում և մերժում է Ռուսաստանի` այսօր առավոտյան Ուկրաինայի դեմ սկսած ռազմական գործողությունները։
«Միջազգային իրավունքի նման խախտումը ծանր հարված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու պայքարին»,–հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան կոչ է անում կողմերին խնդիրը լուծել Մինսկի համաձայնությունների շրջանակներում։ Ըստ Էրդողանի, Թուրքիան անելու է ամեն ինչ Ուկրաինայում ապրող թուրք քաղաքացիների ու թաթարների կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում