Ուկրաինան հայտնում է, որ Զմեինի կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել
24/02/2022 23:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Զմեինի կղզին գրավելու փորձի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադան:
Նշվում է, որ տարածքը գնդակոծվել է, դրանից հետո ռուսական Սու-24-ով ավիահարված է հասցվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ ներկայումս կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել, սակայն նշվում է, որ ուկրաինացի ծովայինները Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ միասին պաշտպանում են կղզին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում