Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգել է Պուտինին

Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգել է Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զանգել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամլո ծառայությանը։

«Հիմնական խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Շատ կարևոր է պահպանել մշտական կապը նախագահ Պուտինի հետ», – ասել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում