ՌԴ զորքերը առգրավել են Ուկրաինայի ԶՈՒ երկու ավտոմեքենա և շարժվում են դեպի Կիևի կենտրոն

ՌԴ զորքերը առգրավել են Ուկրաինայի ԶՈՒ երկու ավտոմեքենա և շարժվում են դեպի Կիևի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:

«Ռուս զինվորականներն Ուկրաինայի զինված ուժերի երկու ավտոմեքենա են առգրավել, հագել են ուկրաինացի զինվորականների համազգեստ և արագությամբ շարժվում են Կիևի Կենտրոն Օբոլոնիի կողմից: Նրանց հետևում է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը», – տեղեկացրել է Մալյարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում